«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Բաքուն գեներացնում է մուսուլմաններով բնակեցված ՌԴ տարածքների պատկանելության հարցը

Բաքուն գեներացնում է մուսուլմաններով բնակեցված ՌԴ տարածքների պատկանելության  հարցը
19.08.2025 | 15:10

Ակնհայտ է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հեռանկարի էյֆորիան բավականին բարձր է։ Այդ երկրի իշխանական փորձագիտական դաշտում ակտիվ քննարկվում է այն, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին տարածաշրջանում ընտրել է որպես իր դաշնակիցը։ Ադրբեջանում նաև խոսում են ռուս-ուկրաինական պատերազմի երկարաձգման անհրաժեշտությունից, քանի որ «Ադրբեջանի սահմանների մոտ չպետք է լինի որևէ ուժեղ, գերհզոր պետություն»։

Շատ հեռու գնացող մտքեր են նաև գեներացնում՝ ակնարկելով ՌԴ-ի մուսուլմաններով բնակեցված տարածքների պատկանելությունը՝ «արդարության հաստատմամբ »։ Իսկ թե ինչ նկատի ունեն, ասելով՝ արդարության հաստատում, կարծում եմ պարզ է։ Իսկ ահա քաղաքական գործիչներ, պատգամավորներ բաց խոսում են այն մասին, որ Հարավային Կովկասում այսօր միակ ռեալ ուժ ունեցողը, որը կարող է կռվել ցանկացած բանակի դեմ, ադրբեջանական զինված ուժերն են։ Այստեղ բանալի բառը ՑԱՆԱԿԱՑԱԾ բառն է, որի հասցեատերը ինչպես ՌԴ-ն է, այնպես էլ Իրանը։ Իրենց ԱՄՆ ռազմավարական դաշնակից համարող, ավելի շուտ, այդ գրությամբ աթոռին նստած Ադրբեջանը ակնհայտորեն սադրում է թե՛ Իրանին, թե՛ ՌԴ-ին:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 13191

Մեկնաբանություններ